Իրանական IRINN պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Իրանը դեռ չի ապամոնտաժել Նաթանզի ու Ֆորդոյի միջուկային օբյեկտների ցենտրիֆուգները։ Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին:
«Ցենտրիֆուգները չեն ապամոնտաժվել, սակայն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պատրաստվում է ձեռնամուխ լինել այդ գործընթացին։ Ցենտրիֆուգների ապամոնտաժման գործընթացը կարող է մեկնարկել առաջիկա օրերին»,- ասելէ նա։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի մի շարք պատգամավորներ նախագահ Հասան Ռուհանիին կոչ են արել դադարեցնել Նաթանզի ու Ֆորդոյի օբյեկտների ցենտրիֆուգների ապամոնտաժումը։
Արաղչին ընդգծել է, որ միջուկային գործարքի (JCPOA) իրագործումը նույքան կարևոր է, որքան բուն համաձայնագիրը, և որ իրենք պետք է ջանքեր գործադրեն, որ ամերիկացիներն ու եվրոպացիները չկարողանան խույս տալ պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց։ Արաղչիի խոսքով՝ Իրանն արդեն իսկ սկսել է JCPOA-ի իրագործումը։







































