Saturday, 04 07 2026
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ

Ինչ արեց, «խառնակիչ» Բաղդասարովն արեց. նոր ավիաընկերության տնօրենը վստահ է՝ իր տեղը կգտնի, եթե չխանգարեն

Հայաստանում ավիափոխադրումներ իրականացնող նոր ընկերություն է գործելու։ Դրա մասին հայտարարվել էր դեռևս հոկտեմբերի սկզբին։ Ընկերության հիմնադիրն Արարատ Սարգսյանն է, ով ավիացիայի ոլորտում նոր մարդ չէ: Նախկինում նա եղել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալը, «Հայկական ավիաուղիներ» ընկերության տնօրենը, «Ավիատրանս» ընկերության կոմերցիոն տնօրենը, որի հիման վրա ստեղծվել է «Արմավիա» ընկերությունը, հետագայում եղել է «Արմավիա»-ի տնօրենը։ Սարգսյանի «Ալյանս» անվանումով ավիաընկերությունն իր գործունեությունը կսկսի 2016 թվականի մարտ ամսից։ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ընկերության հիմնադիր-նախագահ Արարատ Սարգսյանը։

Պարոն Սարգսյան, Դուք երկու տարի է փորձում էիք թույլտվություն ստանալ, սակայն ապարդյուն։ Հիմա ի՞նչ փոխվեց, որ Կառավարությունը Ձեր ընկերությանը տրամադրեց շահագործման վկայական։

-Եղել են խոչընդոտներ, բայց հիմա չխորանանք, չասենք՝ ով ինչ է արել։ Ես շնորհակալ եմ բոլորից, ով օգնել է, ով էլ չի օգնել, էլի շնորհակալ եմ։ Այսօր ստացվեց, մենք ստացանք շահագործման վկայական։ Հիմա կանոնակարգը փոխվել է։ Առաջվա նման չէ, որ Քաղավիացիայի վարչությունը տրամադրեր և շահագործման վկայական և փոխադրողի։ Այսօր դա առանձին-առանձին է՝ փոխադրողի վկայականը տալիս է Էկոնոմիկայի նախարարությունը, իսկ շահագործման վկայականը՝ Քաղավիացիայի վարչությունը։

-Մինչև այս պահն ի՞նչ պատճառաբանությամբ չէր տրամադրվում այդ վկայականը, և հիմա ինչ պայմաններով այն տրամադրվեց։

-Ես նորից եմ կրկնում՝ հիմա կարգը փոխվել է, անցել ենք եվրոպական ստանդարտների, առաջացել են մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք այս երկու տարիների ընթացքում փորձել ենք լուծել։ Խնդիրը միայն տեխնիկական է եղել։

-Ի՞նչ ինքնաթիռներով եք չվերթներն իրականացնելու։

– Ռուսաստանի ավիացիոն ոլորում ունեցած կապերի շնորհիվ կարողացել եմ ռուսական «Սուխոյ սուպեր ջեթ» օդանավեր արտադրող ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի 2 նոր ինքնաթիռ բերեմ Հայաստան:

-Ի՞նչ եք առաջարկելու դուք, որ մինչ այս պահը չի եղել Հայաստանում, հաշվի առնելով, որ մի շարք ավիաընկերություններ չդիմանալով պայմաններին, հեռացան։

-Նախ ասեմ, որ մեր շուկան այսօր բաց է, մեր շուկան այսօր գրավել են եվրոպացիներն ու Ռուսաստանը, հենց բաց երկնքի քաղաքականության հետևանքով։ Ես միշտ էլ կշեշտեմ, որ դա սխալ էր, մենք մեր շուկան տվեցինք Ռուսաստանին։ Այսօր 5-6 ավիաընկերություն ՌԴ-ից գալիս են, մեր շուկան աղավաղեցին, մենք կարող էինք մի քանի չվերթներ իրականացնել մեր ընկերություններով։ Այսօր հերթով բոլոր ընկերությունները դուրս են գալիս, որովհետև տարածաշրջանում մեր օդանավակայանի գներն այնքան բարձր են, որ եվրոպական ընկերությունները նույնիսկ Եվրոպա չվերթներ չեն կարող իրականացնել։ Մենք այդ հարցը բարձրացնում ենք, մեզ ասում են՝ մեր մոտ ավելի էժան է։ Ոչ, մեզ մոտ էժան չէ։ Այսօր ես ռիսկ եմ անում մտնել շուկա։ Իմ խնդրանքը Կառավարությանը, պետությանն այն կլինի, որ մի քիչ ազդեն օդանավակայանի  վրա։ Ես ազգային ավիափոխադրող չեմ, քանի որ պետության կողմից միջամտություն չկա։

-Ինչպե՞ս եք, Ձեր խոսքով ասած, ռիսկ անում մտնել մի շուկա, որի անմխիթար վիճակն ինքներդ էլ լավ գիտեք։

-Առաջինը օդանավերը, որոնցով ես պատրաստվում են իրականացնել, ձեռնտու են մեր տարածաշրջանին, երկրորդը՝ իմ գիտելիքների վրա եմ հույս դնում։ Այսօր մեզ մոտ մարքեթինգ չի արվում։ Երկու տարի է ես աշխատում եմ, փորձում եմ հասկանալ ինչ է կատարվում՝  ավիաընկերությունը վնասով չի աշխատում, Ռուսաստանը որ գալիս է այստեղ մի բան գիտի, շահավետ է ուրեմն։ Ինչու ես չկարաողանամ այստեղ դա անեմ։ Ես չեմ մեղադրում այն ավիաընկերություններին, որոնք գնացին։ Ես եղել եմ «Արմավիա»-ի առաջին տնօրեններից, ես ստեղծեցի ընկերությունը, և մարդիկ որոնք պետք է դա զարգացնեին, փլուզեցին։ Հիմա չեմ ուզում խոսել դրա մասին։ Այսօր ես փորձում եմ վերականգնել մեր ավիացիան, մասնագետների աշխատանքը, ետ բերել նրանց օտար երկրներից։ Այսօր ինձ մոտ օդաչուները գալիս են Ղազախստանից, Թեհրանից, Հնդկաստանից։ Ես ոչ մի մասնագետի խնդիր չունեմ, իմ կազմը պատրաստ է։ Միայն պետք է վերապատրաստման գնան այս ինքնաթիռներով չվերթներ անելու համար։ Ես այսօր կարող եմ ռուսական մասնագետներ բերել, բայց չեմ ուզում։ Իմ տղան ևս օդաչու է։ Ես ուզում եմ մեր Քաղավիացիայի գոնե 20-30 տոկոսը ետ բերեմ։

-Ինչպե՞ս եք պատկերացնում «Աէրոֆլոտ» ընկերության հետ համագործակցությունը, որը Հայաստանի ավիացիոն շուկայի գլխավորներից մեկն է, եթե ոչ ամենագլխավորը։

-Ինձ ոչ մեկը չի խանգարի։ Բայց այսօր պետությունն ինձ պետք է ինչ-որ չափով աջակցի, որովհետև ես «Աէրոֆլոտ»-ի հետ չեմ կարող մրցել։

-Հիմա վստահ եք, որ չեն խանգարի, թե վստահ եք, որ պետությունը կաջակցի Ձեզ։

-Ես վստահ եմ իմ գիտելիքների, իմ անձնակազմի, իմ արած մարքեթինգի և իմ բերած ինքնաթիռների վրա։ Վերջինս 100 տեղանոց է, և եթե ես 70 տոկոսով ապահովեմ ուղևորների փոխադրումը, ես «պլյուս եմ դուրս գալիս»։ Սակայն, այսօր «Աէրոֆլոտ»-ի հետ մրցելը շատ դժվար է, նույնիսկ ռուսական ընկերություններից չեն կարողանում մրցակցել։ Ուշ թե շուտ բոլոր ավիաընկերություններին խեղդելու են։

-Ձեր խոսքից ստացվում է՝ նախորդ ընկերությունները գիտելիք, մարքեթինգ, անձնակազմ չեն ունեցել, դրա համար չեն գոյատևել շուկայում։ Կամ ինչու եք այդքան վստահ, որ «Աէրոֆլոտը» Ձեզ չի՞ խեղդի։

-Հիմա կդառնա բանբասանք, չեմ ուզում պատասխանել։ Այդ հարցին թող իրենք պատասխանեն։ Ես շատ բան գիտեմ, թե ինչ են արել, որ այդպես է ստացվել։ Ես «Արմավիան» սկսկել եմ 1 ինքնաթիռով աշխատացնել, հետո «Հայկական ավիաուղիներ»-ից վերցրել եմ ուրշ ինքնաթիռներ։ Ինչ է դա նշանակում՝ ես կարողացել եմ մարքեթինգ անել, կարողացել եմ ուղևորահոսք ապահովել, և երեք չվերթով զարգացրել եմ, որից հետո իմ «ձեռքից առան» ավիաուղիները։ Մի քիչ դժվար է, որովհետև մասնագիտական հարցեր շատ կան, ես չեմ ուզում փնովել ոչ մեկին, «Էյր Արմենիա»-ի հետ չեմ ուզում համեմատվեմ, ոչ մեկի հետ էլ չեմ ուզում համեմատվել։ Կայնքը ցույց կտա։

-Միկա Բաղդասարո՞վը ձեր «ձեռքից առավ» ավիաուղիները։

-Չեմ ուզում իր մասին խոսել, ես դրա անունը լսել անգամ չեմ ուզում, որովհետև ամեն ինչ այդ «խառնակիչն» արեց։ Հայկական ավիացիայի փլուզման, վերացման պատասխանատուն Բաղդասարովն է եղել, նա ապտակեց հայ ժողովրդի դեմքին ու գնաց։ Մարդկանց աշխատավարձ չեն տալիս, նրանք Հայաստանից թողել փախել են, գնացել ղազախի համար թռնում են, որ այստեղ ընտանիքը պահեն։ Ես այսօր վատ բան չեմ անում, ես բացում եմ 124 աշխատատեղ։ Դրանք, որտեղից եկած մարդիկ չեն, ինչպես Բաղդասարովն էր բերել, իրենք մասնագետներ են, դիպլոմով, աշխատանքային փորձով։ Այսօր ավիացիոն կադրեր պատրաստելը շատ դժվար է՝ ժամանակի հարց է, գումարի, փորձի։ Այսօր «Էյրբաս»-ի օդաչուները դուրս են մնացել «Արմավիա»-ից։ Ես նրանց այսօր հետ եմ բերում և վերապատրաստման եմ ուղարկում։ Պատկերացրեք՝ դա ինչ ծախսերի հետ է կապված, բայց ես գնում եմ դրան։

-Կարո՞ղ ենք ասել, որ «Աէրոֆլոտ»-ի հետ համաձայնություն եք ձեռք բերել՝ «կիսել» ավիաշուկան։

-Չեմ կարող ասել, որ «Աէրոֆլոտ»-ի հետ ճակատ-ճակատի կտանք։ Բայց այստեղ հարցը երկու ընկերությունների մեջ է, մենք պետք է «լեզու գտնենք» իրար հետ։ Կարող ենք իրար հետ պայմանագիր կնքենք, ֆիքսենք ինչ-որ տարիֆ, և դրանից իջեցում չլինի, որպեսզի շուկայում կարողանանք և մենք գոյատևենք, և նրանք։ Այսօր, եթե ես թռիչքներ կատարեմ, օրինակ՝ դեպի Մոսկվա, սպասարկման գները կլինեն նույնը, ինչ Մոսկվայում է, այդ հարցը լուծվել է։ Իսկ «Աէրոֆլոտ»-ի հետ, կարող եմ ասել, արդեն լեզու գտել եմ, առանց դրա ոչ մի բան չեմ անում։ Չեմ մտնում շուկա և ասում՝ «ուռա», ես եկել եմ։ Ամեն ինչ ես հաշվարկել եմ, իմ կոմերցիոն ծրագրերը շատ լուրջ են։ Ես, եթե բերում եմ, ուրեմն գիտեմ, որ կարող եմ «տակից դուրս» գալ։

-Դուք վստա՞հ եք, որ կկարողանաք Հայաստանի ավիաշուկայում, այսպես ասած, ձեր տեղն ունենալ։

-Այո, եթե չխանգարեն։

-Քիչ առաջ ասում էիք՝ ինձ չեն խանգարում, հիմա ասում եք, եթե չխանգարեն, իմ տեղը կունենամ։ Ո՞վ պետք է խանգարի Ձեզ։

-Հայերը։ Չեմ ուզում ոչ մեկի անունը տալ։ Դուք ինքներդ էիք ասում՝ երկու տարի ինչու չէի կարողանում մտնել շուկա։ Այսինքն՝ ինչ-որ մեկը խանգարում էր չէ ինձ։ Չեմ ուզում մարդկանց փնովել, ժամանակը կգա իրենք ներողություն կխնդրեն։ Ես իմ գործով կապացուցեմ, ես չեմ սպառնում։ Ինչ է նշանակում այն, որ «Զվարթնոց» օդանավակայանում նավթն արժե 800-1000 դոլար, աշխարհում էդպիսի բան չկա, որտեղից էլ բերեն, այդքան չպետք է լինի։ Ինչ-որ մեկը դրա մեջ խոչընդոտում է չէ՞, խանգարում է։

-2016 թվականի մարտից, երբ սկսեք չվերթները, ավիատոմսերի գները խելամի՞տ կլինեն։

-Հիմա չեմ կարող ասել՝ ինչ գներ կլինեն, բայց հաստատ եղածից ցածր կլինի՝ ելնելով իմ բերած ինքնաթիռներից, տնտեսական, կոմերցիոն հաշվարկներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում