Մոտ 2,5 ամիս առաջ անհետ կորած «Ոսկու շուկայի» աշխատակից Նելլի Հարությունյանին քիչ առաջ հայտնաբերել են: Նա այս պահին ոստիկանությունում է:
Hraparak.am-ի հետ զրույցում Նելլիի հարազատներից տիկին Թամարան տեղեկացրել է, որ իրենք շտապում են ոստիկանություն, որպեսզի վայրկյան առաջ տեսնեն նրան:
«Աչքներս լույս, գտել են նրան, ողջ և առողջ է: Տեսնես ինչո՞ւ է մեզնից թաքնվել, ոչինչ չգիտենք»,- ասաց տիկին Թամարան: Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհետ կորել է «Ոսկու շուկայի» աշխատակից 38-ամյա Նելլի Հարությունյանը, ով օգոստոսի 21-ին դուրս է եկել աշխատավայրից և այլևս չի վերադարձել
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում










































