Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ ամենաառողջ մարդիկ ապրում են Սինգապուրում։ Այդ մասին են վկայում ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների հիման վրա կատարված հետազոտության արդյունքները։
Դիտարկվել են միայն այն երկրները, որոնց բնակչությունը գերազանցում է 1 միլիոնը։ Նրանք «առողջության համար» ստացել են միավորներ, որոնցից հետո հանել են «առողջության համար ռիսկի» միավորները։ Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են կյանքի տևողությունը, մահվան պատճառները, տարիքային խմբերում մահացությունը և այլն։
Սինգապուրցիները ստացել են 89.45 տոկոսանոց գնահատական։ Երկրորդ տեղում իտալացիներն են՝ 89.7 տոկոս, իսկ եռյակը եզրափակում են Ավստրալիայի քաղաքացիները՝ 88.33 տոկոս։ Առաջին տասնյակում ընդգրկվել են նաև Շվեյցարիան՝ 88.29 տոկոս, Ճապոնիան՝ 86.83 տոկոս, Իսրայելը՝ 85.97 տոկոս, ինչպես նաև Իսպանիան, Նիդերլանդները, Շվեդիան ու Գերմանիան։
Մեծ Բրիտանիան 21-րդն է՝ 76.84 տոկոս, ԱՄՆ-ը 33-րդ տեղում է՝ 66.84 տոկոս, իսկ Ռուսաստանը՝ 97-րդ տեղում (145 երկրից)՝ 26.44 տոկոս։








































