Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան մուտք գործեց 97 կին պատգամավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ էր։ Սակայն կանանց այդ հաղթանակը կարճ տևեց։
Երեկ անցկացված խորհրդարանական արտահերթ (կրկնական) ընտրությունների արդյունքներով նրանց թիվը կրճատվել է 15-ով. խորհրդարանում կին պատգամավորների թիվը կլինի 82։
Նրանցից 33-ը ներկայացնում են «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 22-ը՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ), 24-ը՝ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ), իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 3 կին պատգամավոր։
Հունիսի 7-ի արդյունքներով՝ ԱԶԿ-ն խորհրդարանում ուներ 41, ԺՀԿ-ն՝ 22, ԺԴԿ-ն՝ 31, ԱՇԿ-ն՝ 4 կին պատգամավոր։ 2011 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորների թիվը կազմել է 79 պատգամավոր։







































