«Ալ-Քաիդան» իսլամիստների խմբավորումներին առաջարկել է դադարեցնել ներքին պայքարն ու համատեղ դիմակայել Արևմուտքից, Ռուսաստանից, ինչպես նաև Սիրիայից ու Իրանից եկող սպառնալիքին։ Նման կոչով հանդես է եկել ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման Ալ-Զավահիրին՝ նշում է Reuters գործակալությունը։
Համապատասխան հայտարարությունը կիրակի հրապարակվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված կայքերից մեկում:
«Ամերիկացիները, ռուսները, իրանցիները, ալավիները և «Հըզբոլլահը» միավորվում են մեր դեմ պատերազմում։ Մի՞թե մենք չենք կարող դադարեցնել պայքարը միմյանց միջև և ուղղել մեր համատեղ ջանքերը նրանց դեմ»,- նշում է ուղերձում ահաբեկիչ առաջնորդը։
Նա գլխավոր թիրախ է համարել ԱՄՆ-ը։







































