Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Բաքվում կալանավորվել է Ազգային անվտանգության նախարարության ևս մեկ բարձրաստիճան աշխատակից։ Հայտնում է Qafqazinfo-ն։
Առկա տեղեկատվության համաձայն՝ պաշտոնանկ է արվել նախարարության Հետաքննչական վարչության բաժնի պետ, գնդապետ Վյուսալ Ալեկպերովը։ Պաշտոնանկությունից հետո նրան կալանավորել են։







































