Nintendo-ից հին կոնսոլների սիրահարները ստեղծել են էմուլյատոր, որը հնարավորություն է տալիս Nintendo 64-ից խաղեր թողարկել Android Wear կրելու էլեկտրոնիկայի համար օպերացիոն համակարգով: Այս մասին հայտնում է Slashgear-ը:
Hacking Jules թիմի մշակողները Mario 64 պլատֆորմների թողարկումը ցույց են տվել LG G Watch սմարթ-ժամացույցի վրա: Նրանց խոսքով՝ օգտատերերը նաև կարող են ևս մեկ դասական խաղ խաղալ Nintendo 64-ի համար՝ The Legend of Zelda: Ocarina of Time: Խաղերում գրաֆիկան ճշգրիտ այնպիսին է, ինչպիսին կոնսոլում, սակայն օգտատերերը հավանաբար կառավարման հետ կապված խնդիրներ կունենան սմարթ-ժամացույցի փոքր էկրանի պատճառով: Բացի դրանից՝ «խելացի» սարքերում խաղերի թողարկումը, հավանաբար, կհանգեցնի մարտկոցի արագ լիցքաթափման:








































