Իրանական ատոմային հաջող պայմանագիրը, որը ձեռք է բերվել հուլիսին, կարող է օրինակ լինել Սիրիական կարգավորման վերաբերյալ բանակցությունների համար: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ Չինաստան այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մերկելը նաև նշել է, որ առաջընթացը, ամենայն հավանականությամբ, վայրկենական չի լինի, սակայն փաստը, որ բանակցությունները, այնուամենայնիվ, սկսվել են, կարող է մատնանշել իրանական ձևաչափի կայունությունը:
Կանցլերի խոսքով՝ «այդպիսի ձևաչափը (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Ֆրանսիայի մասնակցությամբ), հնարավոր է, իր կայունությունն ապացուցել է Սիրիայի դեպքում ոչ միանգամից, բայց, համենայնդեպս, այն բանակցային գործընթաց է սկսել»:
Ուրբաթ Վիեննայում անցկացվում է բազմակողմանի հանդիպում Սիրիայում իրավիճակի վերաբերյալ: Դրան մասնակցում է 19 պատվիրակություն, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր մշտական անդամ-երկրների ներկայացուցիչները, Իրանը, Սաուդյան Արաբիան:










































