Միգրացիան ԱՄՆ-ում պետք է կրի միայն օրինական բնույթ՝ հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով հավակնում է Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնին։
«Ես հանդես եմ գալիս հօգուտ այն բանի, որ բոլոր մարդիկ ԱՄՆ գան օրինական հիմունքներով»,- ասել է նա նախընտրական հեռուստադեբատների ընթացքում, որոնք անցկացվել են Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում։ Նա նշել է, որ տասնյակ հազարավոր աշխատատեղեր է ստեղծել և խոստացել է բազմամիլիոնանոց նոր աշխատատեղեր ստեղծել նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում։
«Մեր երկիրն ունի սահմաններ և օրենքներ։ Մենք պետք է պահպանենք այդ օրենքները»,- ասել է նա։









































