ԱՄՆ Տեխաս նահանգում ապրիլի 9-ին մահապատժի են ենթարկել մի տղամարդու, ով 22 տարի առաջ կատարած թալանի, սպանության ու բռնաբարության համար դատապարտվել էր մահապատժի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը:
50-ամյա Ռիկի Լյուիսը մեղավոր է ճանաչվել մի տղամարդու սպանության ու նրա հարսնացուին բռնաբարելու մեջ: Հանցագործությունը կատարվել է 1990 թ: Այն ժամանակ Լյուիսը բազմիցս հայտնվել էր բանտում:
Անձամբ դատապարտյալը մեղավոր է ճանաչել իրեն բռնաբարության կետով, սակայն մինչև վերջին պահը հերքել է իր առնչությունը սպանությանն ու թալանին:
Նրա խոսքերով՝ հանցագործություն կատարած մարդիկ դեռ բոլորը ողջ են: Անցած շաբաթ ԱՄՆ գերագույն դատարանը հրաժարվեց վերանայել Լյուիսի գործը:
Մահապատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով:
Նրա մահապատիժը դարձավ երկրորդն այս տարվա ընթացքում: Տեխասի բանտերում պահվում են նվազագույնը 11 բանտարկյալներ, որոնք սպասում են իրենց մահապատժին մինչ այս տարվա հուլիս:







































