Բրիտանացի գիտնականների խումբը հանգել է այն եզրակացության, որ երկրակեղևի ճեղքվածքները, որոնք կիրառում են թերթաքարային գազ ստանալու համար, չեն կարող երկրաշարժի պատճառ լինել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մասնագետները պնդում են, որ այս գործընթացը չի հանգեցնում էներգիայի մեծ կորստի: Նրանք դա համեմատում են մարդու՝ աստիճանից թռիչք կատարելու ընթացքում ծախսած էներգիայի հետ:
Գիտնականները նշել են, որ երկրի ընդերքում գտնվող ջրերի աղտոտումը ավելի շատ անհանգստության տեղիք պետք է տա, քան վերոնշյալը:







































