Գերմանական ընկերությունն ստեղծել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի տեսքով թավշե արջուկներ՝ գրում է Bild-ը:
40 սմ-անոց արջուկը ներկայացնում է Հռոմի պապին իր ողջ հագուկապով: Արջուկը կրում է նաև ակնոց: Այն արժե 249 եվրո:
Թե ինչպես է Վատիկանն արձագանքել նման խաղալիքի ստեղծմանը՝ հայտնի չէ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցու ղեկավարումը ստանձնեց 2013թ. մայիսի 19-ին:









































