BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Այդըն Սեզգինը Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ինքը պետք է վճռի «Հարավային հոսք» գազամուղի երթուղին:
Թուրք դեսպանը նաև հույս է հայտնել, որ այս տարի ավելի շատ ռուս զբոսաշրջիկներ կայցելեն Թուրքիա:
Առավել վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ կարող է հրաժարվել Սև ծովում բացառապես Թուրքիայի տնտեսական գոտով «Հարավային հոսք» գազամուղի երթուղուց: Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է ջանքեր ձեռնարկել Թուրքիայի սկզբունքային համաձայնությունը ստանալու համար, որը պետք է տեղի ունենար դեռևս նախորդ տարվա նոյեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբներին «Գազպրոմի» արտաքին տնտեսական գործունեության դեպարտամենտի ղեկավար Պավել Օդերովը հայտարարեց, որ Թուրքիան «Հարավային հոսք» գազամուղի համար «Գազպրոմին» թույլատրել է ծովային հետազոտություններ անցկացնել իր ջրային տարածքում` ընդգծելով, որ դրանք սկսվելու են մայիսին: