Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսի արվարձաններում ահաբեկիչներից ազատագրվել են տասնյակ շինություններ։
Այդ մասին հայտարարել է Սիրիայի զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Ալի Մայհուբը։
Նրա խոսքերով՝ սիրիական բանակը Արևելյան Գուտայի շրջանում իր վերահսկողությունն է հաստատել տասնյակ շինությունների վրա, ինչպես նաև գրավել է մեկ կարևոր բարձունք։ Ավելի վաղ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել էր, որ սիրիական բանակը սկսած մասշտաբային գործողության ժամանակ տարբեր նահանգներում ազատագրել է մի շարք բնակավայրեր։







































