Գերմանիայում չարագործնեը գողացել են մոտ 5000 կգ Nutella:
Բադ-Հերսդելդի ոստիկանության տվյալով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-7-ն ընկած ժամանակահատվածում՝ ճանապարհի այն մասում, որտեղ բեռնատարների վարորդները հաճախ կանգնեցնում են իրենց ավտոմեքենաները:
Շոկոլադե կրեմի տերերին հասցվել է մոտ 15 հազար եվրոյի վնաս՝ հաղորդում է News.de-ն: Դեռ հայտնի չէ, թե քանի մարդ է մասնակցել գողությանը:
Ենթադրաբար, հանցագործները ներթափանցել են կայանատեղի, բացել ֆուրգոնն ու դուրս բերել տուփերով կրեմները:
Հայտնի չէ նաև, թե ինչպես են գողության վայրից տարել գողոնը:








































