Մոլդովայի ձախ կենտրոնամետ ընդդիմությունը մտադիր է այսօր Քիշնևում պիկետավորել խորհրդարանը՝ պահանջելով երկրի ղեկավարության հրաժարականը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Սոցիալիստների կուսակցության առաջնորդ, խորհրդարանական Իգոր Դոդոնը հայտարարել է, որ ընդդիմությունը կարգելափակի նաև օրենսդիր ժողովի մուտքերն ու ելքերը՝ մինչև խորհրդարանականները չընդունեն խոսնակի, վարչապետի և նախագահի հրաժարականի մասին որոշում։
Բողոքի ակցիաները Քիշնևում սկսվել էին սեպտեմբերի 25-ից։ Այժմ ցույցերն անցկացվում են նոն-ստոպ ռեժիմով։ Չնայած ցուրտ գիշերներին՝ վրանային ավանի բնակիչների թիվն ավելանում է։
Ակտիվիստները երեկ հրաժարվել են իշխանությունների հետ երկխոսությունից։








































