Monday, 15 06 2026
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
09:10
ԱՄՆ նախագահը կարող է ներկա գտնվել Իրանի հետ խաղաղության համաձայնության ստորագրմանը. Վենս
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
08:50
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու վերաբերյալ
Լարսը բաց է
08:30
Պակիստանի վարչապետը հայտնել է Իրան-ԱՄՆ խաղաղության համաձայնագրի ստորագրման օրն ու վայրը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
08:10
Թրամփը հայտարարել է Իրանի հետ խաղաղության գործարքի մասին
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ

Սպառնացող երախտագիտություն

Լավի ու վատի սահմանագծի հարաբերականության գիտակցումը, թերևս, այն առանցքային բացերից է, որ հատուկ է մեր հանրությանը: Մեր հանրային գիտակցության մեջ հստակ գծված է լավի ու վատի անհաղթահարելի սահմանագիծ, որի մի կողմում գտնվող արժեքները, հասկացությունները, իրադարձությունները լավ են, իսկ մյուս կողմինը` վատ, և դրանք մեր գիտակցության մեջ զրկված են փոխատեղման հնարավորությունից: Իրականում, սակայն, որևէ երևույթ լավ կամ վատը կարող է լինել միայն ընդհանուր իրավիճակի ֆոնին, և այս ֆոնից կախված` կարող է փոխել իր նշանակությունը:

Այսպես, օրինակ, հոգատարությունը և երախտագիտությունը ի սկզբանե բնորոշվում են որպես դրական երևույթներ: Սակայն մեր իրականության մեջ շատ են դեպքերը, երբ դրանք հատում են դրականի սահմանը և բոլորովին այլ նշանակություն ձեռք բերում: Ընդ որում, թե՛ ազգային, պետական և թե՛ անհատական մակարդակում դրանք շատ հաճախ դառնում են սպառնալիք ազատության և անկախության համար: Օրինակ, Ռուսաստանի նկատմամբ հայերիս երախտագիտության զգացումը, ուղղակի արտահայտություն գտնելով արտաքին քաղաքականության բնագավառում, արդեն հասել է այն սահմանագծին, որ սպառնում է մեր պետականության գոյությանը և անկախության հեռանկարին:

Ընդհանրապես, հայերիս մեծամասնությունը բարձր պրոֆեսիոնալ է երախտագիտության արտահայտման բնագավառում, այնաստիճան, որ երբեմն չի էլ նկատում, որ երախտագիտության արտահայտման այդ ջանքերը ուղղակի ինքնաստորացման են նման: Եվ ընդհանրապես, երախտագիտությունը այն զգացողություններից է, որի կիրառումը պետք է չափազանց դոզավորված լինի, այլապես կարող է պետության, անհատի, հանրության զոմբիացման հարուցիչ դառնալ:

Նույնը և կարելի է ասել հոգատարության մասին: Հայկական հոգատարության ամենատարածված օրինակը, թերևս, ուրիշի ափսեի մեջ ուտելիք դնելն է, որ մեզնից յուրաքանչյուրը անպայման կիրառել է կյանքում: Եվ այս ընթացքում մենք չենք էլ նկատել, որ երբեմն հասնում ենք մի սահմանագծի, երբ մեր դիմացինի փոխարեն որոշում ենք, թե ինչ պետք է ինքը ուտի և ինչքան: Ասել է թե` բռնանում ենք նրա ազատության և ընտրության հնարավորության վրա: Այդպես էլ մերձավորի նկատմամբ հայկական հոգատարության մյուս ձևերը շատ հաճախ հատում են կարելիի և քաղաքակիրթի սահմանագիծը:

Օրինակ` հայկական ծնողական հոգատարությունը, որի մասին այնքան սիրում ենք խոսել, իրականում ծառայում է մի նպատակի` ձևավորվում է մարդկային կոնվեեր, որի գործունեության արդյունքում երեխաները դառնում են ուղիղ այնպիսին, ինչպիսին իրենց ծնողներն են` մտածում են ճիշտ նույն կերպ, հագնվում են ճիշտ նույն կերպ, ապրում են ճիշտ նույն կերպ և իրենց երեխաներին դաստիարակում են ճիշտ նույն կերպ: և մեր երեխաներին մեզ նմանեցնելու այդ մղումը բխում է նրանից, որ մեզնից յուրաքանչյուրը իր մասին մտածում է որպես Երկիր մոլորակի վրա ստեղծված միակ էտալոնի: Ու եթե մյուսները չեն ֆայմում, որ պետք է մեզ նմանվեն, մեր երեխաներին մենք պետք է զրկենք նման մոլորության ենթարկվելու հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում