«Առաջին լրատվական»-ն այսօր ահազանգ է ստացել, որ Գյումրիի թիվ տասնինը հիմնական դպրոցում արձանագրվել է դրամահավաքության դեպք:
Մասնավորապես, տարրական օղակում դրամ են պահանջել ու ստացել՝ ընթացիկ տարվա ուսումնական դասագրքերը տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում տարրական օղակի դասագրքերը տրամադրվում են անվճար, և բացի այդ՝ գործում է մարզպետի հրամանը դրամահավաքությունն արգելելու վերաբերյալ: