Uniqlo խանութների ցանցի մասնագետները յուրօրինակ սարքավորում են մշակել: Այն վերլուծում է մարդու ուղեղի ալիքները և ըստ այդմ առաջարկում հագուստ: Նոր սարքավորումը կոչվում է UMood:
Թեստն անցնելու համար գնորդը պետք է նստի մեծ հայելու առջև, իսկ նրա գլխին ամրացնում են տարբեր հաղորդիչներ: Այնուհետև սարքավորումն արձանագրում է մարդու ուղեղի ալիքները՝ ըստ էկրանին ցուցադրված պատկերների:
Էկրանի վրա գնորդին ցուցադրում են տարբեր հագուստներ, սարքը վերլուծում է նրա արձագանքն ու առաջարկում համապատասխանը:







































