ԱՄՆ Այովա նահանգի համալսարանում ժողովրդարգրական տվյալների վերլուծությունից պարզվել է, որ ագրեսիվ և չար մարդկանց անժամանակ մահանալու ռիսկը աճում է 1.57 անգամ, հայտնում է novoston.com-ը:
Նպատակ չունենալով բացատրել, թե հատկապես ինչու է չարությունը կրճատում կյանքը, հետազոտողները պարզել են, որ «չարությունը կապված է տարբեր ֆիզոլոգիական պրոցեսների հետ»` մասնավորապես զարկերակային աթերոսկլերոզի և ինֆարկտների հետ:
Մեկնաբանելով հետազոտության արդյունքները` գիտնականները նշել են. «Դա խոսում է այն մասին, որ ֆիզոլոգիական պրոցեսներում ցասումի փաստացի մարմնացումը կարող է փոխադարձ կապի պատճառ դառնալ, ինչը դիտվում է չարության և մահացածության միջև»:







































