Քեթի Հոլմսը հայտնի է առօրյայում իր բավական համեստ հագուստներով: Սակայն այս անգամ նա հանրությանը զարմացրել է՝ Նյու Յորքի մետրո մտնելով երեկոյան զգեստով:
Այս մասին Քեթին պատմել է իր ինսթագրամյան էջում՝ լուսանկարներ հրապարակելով, որում նա պատկերված է մետրոյի վագոնի մոտ: Լուսանկարը դերասանուհին մակագրել է այսպես. «Բարձրակրունկներ և գնացք… Ոչինչ չի կարող ավելի լավ լինել»:








































