Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը դիմել է միջազգային հանրությանը` խնդրելով ճնշում գործադրել Իսրայելի վրա և ստիպել վերջինիս դադարեցնել ռազմական սպառնալիքները Լիբանանի դեմ, հաղորդում է 1news.az-ը:
«Միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ստիպի դադարեցնել սպառնալիքների քաղաքականությունը և ագրեսիան ընդդեմ Լիբանանի ու սկսել աջակցել միջազգային և արաբական խաղաղ նախաձեռնություններին Մերձավոր Արևելքում»,- ասել է Սուլեյմանն իր հայտարարության մեջ:
Սուլեյմանը նշել է, որ ի հավելումն Լիբանանի օդային տարածության ամենօրյա խախտումների՝ Իսրայելը շարունակում է սպառնալ ռազմական գործողություն սկսել Լիբանանի դեմ, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի խախտում է:







































