Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Քոչարյանի ու Սարգսյանի ժառանգությունը. Թեղուտը երկրի ողնաշարը փշրող ծրագիր է. մամուլ

ՀՀ կառավարությունը տնտեսության զարգացման գերակա ոլորտ է հռչակել հանքարդյունաբերությունը: Մինչդեռ ամբողջովին ուսումնասիրված չեն հանքարդյունաբերության հետևանքները և չկա համապատասխան բնապահպանական օրենսդրական դաշտ: «Ընդերքի մասին» օրենքը բարենպաստ դաշտ է ստեղծում՝ առանց սահմանափակման օգտագործել ընդերքն՝ անգամ անտառների հաշվին և բնության հատուկ պահպանվող տարածքներում: Դեռևս անցած տարի Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը դիմում ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախարարություն, որ ներկայումս Թեղուտում իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներն իրականացվում են ոչ թե 2006 թ.-ին հաստատված նախագծով, այլ լրիվ այլ՝ 2010 թ.-ին մշակված նախագծով:

«168 ժամի» հետ զրույցում «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը Թեղուտի հանքի շահագործումը համարել է պետության հանդեպ սեփական իշխանությունների աննախադեպ հանցանք:

Ասացեք խնդրեմ, նախ՝ ի՞նչ էական տարբերություն կա Թեղուտի հանքի 2006թ.-ի ծրագրի և 2010 թ.-ի ծրագրերի միջև:

 – 2008 թ.-ի հունիսին կառավարությունում խորհրդակցություն եղավ, ասվեց, որ Թեղուտի հանքավայրի նախագիծը 28,5 տարիների համար է, սակայն թույլտվություն կա միայն առաջին 8 տարիների համար: Տեղում հարցը քննարկվեց, և «Վալեքս գրուպ» ընկերության պաշտոնյաների ներկայությամբ վարչապետը կարգադրեց, որ նոր նախագիծ կազմվի: Ընկերության ներկայացուցիչները խոստացան, որ մինչև 2008 թ.-ի դեկտեմբերը նոր նախագիծը կազմված կլինի և կդրվի հասարակական քննարկման: Սակայն նրանք իրենց խոստումը չկատարեցին: Հիմա Թեղուտը բզկտում են, և մեզ դեռևս հայտնի չէ, թե նոր կամ հին նախագծով է իրականացվում այդ բացահայտ հանցագործությունը: Եվ ոչ մի ճանապարհով հնարավոր չէ տեղեկանալ՝ ինչպե՞ս է ստեղծվել այս նոր նախագիծը, կամ այն գոյություն ունի՞, թե՞ ոչ:

– Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության դիմումին ի պատասխան՝ Բնապահպանության նախարարությունից հայտնել էին, որ 2010 թ.-ի նոր նախագիծը որևէ փորձաքննության չի ներկայացվել:

– Բնապահպանության նախարարությունը գործարար աշխարհի շահերը պաշտպանող մի կազմակերպություն է: Նախարարին կամ նախարարությանը մեղադրել կարելի է մի բանում, որ դիմում չեն գրում և չեն հեռանում: Մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Թեղուտի նախագծի քննարկումները ցույց են տալիս, որ երկրում կա մեկ-երկու մարդ, որոնց կարգադրությամբ են իրականացվում այս երկրի բախտորոշ ծրագրերը: Այն գերատեսչությունները, որոնք պետք է մասնագիտորեն քննեին և պետության և ժողովրդի շահերից ելնելով որոշում կայացնեին, փաստորեն, կատարում են վերադասի կարգադրությունները:

Թեղուտի շահագործման նախագծում, մի առիթով նկատել եք, խախտված է ՀՀ 77 օրենք:

– Սա կորստի, երկրի ողնաշարը փշրող ծրագիր է: Եթե հաշվարկ կատարեք՝ այն օգուտները, որը պետք է ստանա «Վալեքս գրուպը», և այն կոպեկները, որ պետք է մտնի պետական գանձարան, դա միլիարդավոր, գուցե տրիլիոնավոր անգամ ավելի փոքր է, քան այն վնասը, որը պետք է կրի Հայաստանը՝ երկրաբանական կառույցների և բնապահպանական համակարգերի ոչնչանալու հետևանքով: Հատվելու է 170,883 ծառ, սակայն սա այդ խախտումների ամենափոքր կետն է: Հողի արժեքն ընդամենը 0,8 դրամ է: 550 քմ հող կարող եք վեցնել մեկ դոլարով: Սրանք կարելի է մանրուք համարել սպասվելիք կորուստների ու սպառնալիքների համեմատությամբ: Ընդհանրապես հանքերի շահագործումից հետո տարեցտարի առավել աղտոտված են դառնում դրանց շրջապատի տարածքները, իսկ ծանր մետաղները միլիոնավոր տարիներ պահպանում են իրենց թունավոր հատկությունները: Այս տարածքներն աստիճանաբար դառնում են մեռյալ տարածքներ: Հանքերի շահագործումից եթե միայն 20,30,100 տարի հետո այդտեղ կյանքը վերականգնվեր… Սակայն ծանր մետաղները միլիոնավոր տարիներ այդպես էլ մնում են: Այդ տարածքը դառնում է մեռյալ տարածք նաև շրջակա տարածքների համար, որտեղ այդ նյութերն էռոզիայի կամ հողի քայքայման ճանապարհով տարածվում են նաև հարևան արոտավայրերի, այգիների, ջրային համակարգեր ստեղծող տարածքների վրա:

Թեղուտի կամ մահաբեր վտանգներ պարունակող մյուս հանքերի շահագործումը թույլատրող պաշտոնյաները մասնագիտական այս եզրակացություններին ծանոթ են: Այդ դեպքում, բանականությամբ հնարավոր չէ հասկանալ՝ ո՞րն է շարժառիթը:

– Կարո՞ղ եք բանականությամբ հասկանալ նրան, ով 6 զավակ ունի, ծեր ծնողներ, տանը ունի հիվանդ, բայց գնում է խաղատուն և մսխում վերջին փողերը: Կարծում եմ՝ հանքարդյունաբերությունը և ոսկու, մետաղի տենդը Հայաստանում հիվանդացրել է այդ բնագավառում որոշում կայացնող մարդկանց: Ամենասոսկալի գործն այս հարցում կատարեց Ռոբերտ Քոչարյանը: Նրանով սկսվեց կյանքի հենարանի՝ բնական համակարգի քայքայման, թունավորման ու ոչնչացման գործընթացը: Ի՞նչ արեց նա. ընդերքօգտագործման բնագավառում ամեն կարգի միջանկյալ հանձնաժողովները ցրեց, և ստեղծվեց մեկ պատուհանի սկզբունքը: Ինչպե՞ս է հնարավոր՝ այս բազմաթիվ բաղադրիչներ ունեցող, ժողովրդի, պետության ապագայի հետ կապված այս գործողությունը դարձնել մեկ պատուհանի սկզբունքով: Նրանից հետո եկավ Սերժ Սարգսյանը, որն ավելի խորացրեց կատաստրոֆիկ իրավիճակը: Ասեմ, որ Թեղուտի գործով ամենամեծ մեղավորները, ինչպես լսում ենք ամենուրեք, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են:

Վերջերս փորձ արվեց Աժում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրեր Թեղուտի խնդիրը: Հանձնաժողովի ստեղծման օգտին քվեարկեց 16 պատգամավոր:

– Կուսակցությունը հաղթում է, և նրա անդամների մեծամասնությունից է ձևավորվում Աժ-ն: Ով կանգնած է վերևում՝ դիրիժորը, ձողիկով ցույց է տալիս՝ ինչպես քվեարկել: Այսօր Աժ-ն հաղթող կուսակցության պառլամենտ է, ոչ թե ազգային: Դա ազգի հետ կապ չունեցող մի կառույց է: Պատգամավորը պետք է հաղթահարի մեծ դժվարություններ՝ կարդա, պրպտի, զննի՝ ինչպես քվեարկի, ինչպես խնդրին ճիշտ մոտենա: Կուսակցական պատգամավորը վայելում է կյանքը, հանգստանում է՝ ինչպես կցանկանա, և քվեարկում՝ ինչպես կկարգադրեն: Այս խորհրդարանում Թեղուտի խնդրի քննությունը պետք է տապալվեր, քանի որ, եթե հանձնաժողովն ուսումնասիրեր իրականությունը, ջրի երես դուրս կգար ահավոր մի պատմություն: Սա մոլագարի հոգեբանություն է: Ժամանակին, երբ անտառների, հանքերի հետ կապված օրինախախտումներ էին լինում, կար՝ ում դիմել: Հիմա ստեղծվել են այնպիսի օրենքներ, որ կողոպուտն ու բնական համակարգերի ավերումն ու թալանն օրենքի շրջանակում է, և դառնում եք անզոր:

Հանքարդյունաբերությունը հայտարարված է գերակա ճյուղ: Ինչո՞ւ հնարավոր չէ գերակա հայտարարել, օրինակ, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, այնտեղ ուղղել ֆինանսական միջոցները, այդ ոլորտներում գրագետ, արդյունավետ քաղաքականություն տանել:

– Հանքարդյունաբերությունը հայտարարել գերակա ճյուղ, քիչ է ասել՝ տգիտություն է: Դա հանցագործություն է սեփական ժողովրդի դեմ: Հանքարդյունաբերությունը գործ՝ունի սպառվող պաշարների հետ: 10,20, 100 տարի, այս պաշարները սպառվելու են: Ինչպե՞ս է հնարավոր սպառվող պաշարների վրա դնել գերակայություն: Գյուղատնտեսությունը մարդկության ողջ պատմության ընթացքում եղել է գերակա, կերակրել է մարդկանց: Մոտ 3 շաբաթ առաջ, Դիլիջանում քննարկվում էր Հայաստանի տնտեսության զարգացման 2013-2025 թթ. ծրագիրը: Պետական պաշտոնյաները ելույթ էին ունենում և ասում, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում աշխատատեղերը շատ են, պետք է կրճատվեն: Նույն ծրագրում գրված էր՝ ստեղծել 157,000 ոչ գյուղացիական աշխատատեղեր: Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի մոտ էինք՝ Թեղուտի հարցով, ասաց՝ չէ, գյուղատնտեսության ոլորտում մեզ այդքան տեղեր պետք չեն. հողեր են ոչնչանում, այգիներ, պետք է արդյունաբերական երկիր դարձնենք Հայաստանը: Նրանք ենթակա են Վաշինգտոնյան կոնսենսուսին, ուր գրված է՝ երկիրը չպետք է ունենա արդյունաբերություն, երկիրը պետք է խրախուսի օտարերկրյա ներդրումներ: Նախկինում կարծում էի՝ օտարերկրյա ներդրումները լավ են, սակայն օտարերկրյա ներդրումները հանքարդյունաբերության ոլորտում մեծ չարիք է: Թեղուտում գրում են՝ 282 միլիոն դոլարի ներդրում: Գնացեք Թեղուտ՝ այնտեղ կտեսնեք 1,5 միլիոն դոլարով գնած մեքենա, այսպիսին է «ներդրում» կոչվածը: Եվ 15 տարիների օտարերկրյա ներդրումների փորձից հասկացանք՝ այստեղ մեծ լվացք է կատարվում: Ունենք 518 մետաղական և ոչ մետաղական հանքեր: Սրանց տերերին ասվում է՝ դուք միայն հաշվարկեք՝ ինչքան վնաս եք տալիս պետությանը, նա մի թիվ է հաշվարկում և ոչինչ չի մուծում պետական գանձարան: Եթե հանքարդյունաբերությունը մտնի իրավական-հարկային դաշտ, շատ հանքավայրեր հավանաբար չեն շահագործվի, քանի որ չեն կարողանա ծախսածածկող լինել: Հիմա նրանք իրենց շահույթը վերցնում են, թափոնները լցնում են հայ ժողովրդի վրա:

Աժ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նախապատրաստում է Աժ ներկայացնել օրենքի մի նախագիծ, ըստ որի՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում արգելվի օֆշորային ընկերությունների գործունեությունը:

– Օֆշորը ևս պետական միջոցների թալան է, կողոպուտ: Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունները, բացի այն, որ մյուս հանքարդյունաբերողների հետ մեկտեղ՝ հարկեր չեն վճարում թափոնների համար, հարկ չեն վճարում նաև տարածքը ոչնչացնելու, պետական տարածքի վրա իրենց թափոնները լցնելու համար: Նրանք ունեն հարկային մի շարք արտոնություններ ևս: Միայն անցյալ տարի Քաջարանի պոչհանքի համար պետք է պետական գանձարան մուծվեր 960 միլիարդ դրամ: Շատ մասնագետներ ասում են, որ Համաշխարհային բանկի և մնացած զորեղ ուժերի հովանու ներքո Հայաստանի իշխանական լծակներ ունեցող մարդիկ կարողանում են հենց իրենք այլ երկրում իրենց անունով ձևակերպել այդ հանքերը և տիրանալ դրանց: Ինքս միջազգային կազմակերպությունների և կոնվենցիաների հանդեպ հարգանք չունեմ, դրանց ենթակայությամբ ստեղծվեցին ՀՀ սահմանադրությունը, օրենքները: Դրանք ծառայում են աշխարհում միակենտրոն կառավարում ստեղծելու խնդրին: Այսինքն՝ համապատասխանում են «կայուն զարգացում» հայեցակարգի դրույթներին: Զարգացած երկրներում ուսումնասիրել են իրենց հանքերի ծավալը: Հանքարդյունաբերությամբ զբաղվել ցանկացողների առաջ պահանջներ են դնում՝ մուծիր այսքան հարկ, քանի որ հետագայում թափոնների կառավարումը պետությունը, առանց գումարների, չի կարող լուծել: Յուրաքանչյուրը, ով ուզում է շահույթ ստանալ, հաշվարկում է՝ իր ներդրած գումարներով չի կարող շահույթ ստանալ, գնում է այնպիսի երկիր, ինչպիսին Հայաստանն է: Ես չեմ հավատում, որ աշխարհում կա մեկ այլ նման պետություն, ուր հանքարդյունաբերության ոլորտում ավելի հակապետական քաղաքականություն վարվի: Մեր պետական համակարգն ինքն է զբաղված պետությունը մորթոտելով: ՀՀ-ն փոքր, խոցելի, նուրբ երկիր է: Բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե գնում եք բնության գիրկ, որևէ գողտրիկ անկյուն, լուսանկարեք. այդ սարերը, կիրճերը չեք տեսնի սրանից 20-30 տարի հետո: Սարերը կդառնան փոսեր, կիրճերն էլ կլցնեն պոչանքով և մյուս թունավոր թափոններով: Ասել, որ սա հանցագործների կողմից կառավարվող երկիր է, նշանակում է՝ ոչինչ չասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում