Tuesday, 14 07 2026
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի խորհրդարանի փոխնախագահը քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր
ԲՏԱՆ-ը և Startup Armenia գիտակրթական հիմնադրամը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում անցկացվել են Կոտայքի և Վայոց ձորի դպրոցական գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
Հիմնանորոգվում է Հագվի բնակավայրով անցնող մոտ 2.7 կմ ճանապարհահատվածը
ՀՀ ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք. ԱՍՀ նախարար
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է Էստոնիայի դեսպանին
ՇՄ նախարարությունը մեկնարկել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքը
Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը. ԿԳՄՍՆ
Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը․ Մհեր Գրիգորյան
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Դավթաշենում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի դի
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Քննարկվել են ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
ԿԸՀ խոսնակն ազատման դիմում է գրել
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
21:09
Թրամփը հայտարարել է Իրանի հետ կապված նավերի շրջափակման մասին
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության ներկայացված հայցադիմումը․ ՏԿԵՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին

Քվեբեկի ԱԺ նախագահը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի բնօրինակը հանձնել է Գալուստ Սահակյանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանըհոկտեմբերի 9-ին ընդունել է Երեւանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով պատվիրակության այցը խորհրդարան՝ Գալուստ Սահակյանը նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ, որը հիմնված է ֆրանկոֆոն համընդհանուր արժեքների՝ լեզվամշակութային բազմազանության, ֆրանսերենի, ինչպես նաեւ խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների խրախուսման եւ զարգացման վրա»:

ԱԺ նախագահը ընդգծել է, որ Հայաստանը եւ հայոց խորհրդարանը վերհաստատել են իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին, ինչպես նաեւ դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը՝ 2012 թվականին դառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ապա 2014 թվականին՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ:

Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոն ընտանիքին համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծում անդամ պետությունների համար քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական ոլորտներում: Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ 2011-2014 թվականներին ՖԽՎ կողմից անցկացված ծրագրին՝ Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակիցների համար նախատեսված ֆրանսերենի դասընթացներին: Ծրագրի շնորհիվ ֆրանսերեն են թարգմանվել ՀՀ ԱԺ պաշտոնական կայքի առավել կարեւոր էջերը:

Գալուստ Սահակյանը շեշտել է, որ Ազգային ժողովի ֆրանկոֆոնիայի սեկցիան, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների հետ, նախաձեռնել է Երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծման նախագիծ, որի իրականացման համար ակնկալվում է ՖԽՎ գործուն աջակցությունը:

Քվեբեկի Ազգային ժողովի նախագահ, ՖԽՎ առաջին փոխնախագահ Ժակ Շանյոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, թե պատահական չէ, որ Հայաստանում է տեղի ունենում Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը. Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է:

Ըստ Շանյոնի՝ Հայաստանի մասնակցությունը կհարստացնի գագաթաժողովը, քանի որ իրենց նպատակն է ճանաչելի դարձնել աշխարհի ժողովուրդների մշակութային բազմազանությունը:

Ժակ Շանյոնը նշել է, որ իրենք միացել են Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին. Քվեբեկի Ազգային ժողովն ընդունել է բանաձեւ, որով հարգանքի տուրք է մատուցվում հայ ժողովրդին՝ Ցեղասպանությունը որակելով որպես քսաներորդ դարի սարսափելի ողբերգություններից մեկը: Ժակ Շանյոնը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի բնօրինակը հանձնել է Գալուստ Սահակյանին:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, ՖԽՎ փոխնախագահ Ժան-Պիեռ Դյուֆոն նշել է, որ ֆրանկոֆոնիան չի պատկանում միայն Ֆրանսիային. այն արժեքների եւ մշակույթների միասնություն է: Պայքարը ռասայական, էթնիկ եւ կրոնական ատելության ու խտրականության դեմ համընդհանուր արժեք է եւ ազգություն չի ճանաչում:

Հանդիպման ավարտին զրուցակիցները խոսել են կազմակերպության անդամ երկրների խորհրդարանականների փոխայցերի եւ համագործակցության հեռանկարների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում