Արիզոնա նահանգի Ֆլագստաֆ քաղաքի Հյուսիսային Արիզոնայի համալսարանում՝ կամպուսի տարածքում, անհայտ անձը կրակ է բացել: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն վկայակոչելով ABC News-ին: Նշվում է, որ փոխհրաձգության ժամանակ զոհվել է 1 մարդ, ևս 3-ը տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել:
Ներկայումս կրակ բացած անձը ձերբակալված է: Նշվում է նաև, որ հանցագործը կրակ է բացել համալսարանական կամպուսի այն հատվածում, որտեղ գտնվում են Հունաստանի հետ կապված ուսանողական կազմակերպությունները: Համալսարանում սովորում է 20 հազար ուսանող:









































