Սիրիայում զոհվել է պատերազմին մասնակցող ռուսական ուժերի առաջին սպան։ Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ Մուսթաքպալ» պարբերականը։
Թերթն այդ տեղեկությունը ստացել է «Ֆայլաք Ալ Շամ» ընդդիմադիր ջոկատի աղբյուրներից։
Նշվում է, որ սպան սպանվել է Համա քաղաքի հյուսիսային Մորկ շրջանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։







































