Արտասահմանյան ԶԼՄ-ները կարծում են, որ Իրաքի վրա նկատվել են մի քանի ռուսական թևավոր հրթիռներ:
Այսպես, NRT հեռուստաալիքը նշում է, որ տիրապետում է ականատեսների տեսագրությանը, որտեղ երևում է հրթիռների թռիչքը Քրդստանի վրա:
Նշվում է, որ, ենթադրաբար, հրթիռներն ունեն ռուսական ծագում: Տեսագրություններից մեկում 12 թևավոր հրիթռ է արձանագրված, որոնք ուղղվում են արևմուտք:
«Մենք ռադարներ չունենք հասկանալու համար, թե դրանք ում հրթիռներն են և ուր են ուղևորվում»,- հայտարարել է քրդական աշխարհազորայինների գլխավոր քարտուղար Ջաբար Յավարը:
https://youtu.be/cr4yqwpkfUE







































