Saturday, 04 07 2026
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ինչպե՞ս վերափոխել հանրությանը. Facebook

Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի նախագահ, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Իտալական տարբերակ

(տպագրվել է 2009թ. «Հայաստանի զրուցակից» թերթում)

Սպիտակ օտար էջեր

Մեր պատմությունը լի է սպիտակ էջերով: Այնքան լի, որ առ այսօր չկա հայ ժողովրդի լիարժեք ու լիակատար պատմություն, ուր հաշվի առնվեր ազգի ծագումն ու անցած ողջ ուղին` առանց կանխակալությունների:

Բայց մեր առջև սպիտակ էջեր կան նաև համաշխարհային ոչ այնքան հեռավոր պատմության մեջ: Ո՞վ է դրանք սպիտակեցրել և ինչու՞` չենք քննարկի մենք հիմա, սակայն փաստենք, որ շատ դեպքերում սպիտակ այդ էջերում, կամ որ նույնն է` մեր առջև փակված այդ դռների հետևում ահավոր օգտակար տեղեկություններ կան մեզ համար:

Դու պատմություն ունե’ս

Ստորև կքննարկենք հանրության վերափոխման իտալական փորձը, որն իրականացվել է Պահպանողական հեղափոխության միջոցով: Ընդ որում, իտալացիներն առաջինն էին, որ ունեին ժամանակ և հնարավորություն` մանրակրկիտորեն մշակելու հանրության վրա ազդելու այդ մեխանիզմի տարրերը:

Պահպանողական հեղափոխության գլխավոր տարրը, ինչպես հիշում է ընթերցողը, վերափոխման ենթակա հանրությանը դեպի իր անցյալի որևէ հերոսական շրջան ՙփոխադրելն է՚: Վերափոխում իրականացնել ծրագրած իտալական էլիտային մեծ փորձություն էր սպասվում, քանի որ ժողովուրդն այդ ժամանակ չուներ իր պատմությունը: Ձևավորված լինելով գլխավորապես հյուսիսից արշաված ցեղերի միախառնումից, նրանք հին հռոմեական շրջանը չէին համարում իրենցը, և հեռավոր-հերոսական անցյալի առումով լրջագույն բարդույթներ ունեին: (Երբ տարիներ առաջ մի երեկույթի ժամանակ ինձ` որպես հին հռոմեական շրջանի երկու կայսրերի մասին վեպերի հեղինակի, ներկայացրին Հայաստանում Իտալիայի դեսպանին, վերջինս անտարբեր կերպով արտաբերեց. «Գիտեք, այդ շրջանը մեր ժողովրդի պատմության հետ կապ չունի»): Քսաներորդ դարասկզբի իտալական էլիտան բացարձակապես այլ վերաբերմունք դրսևորեց պատմության այդ, անտեր մնացած փուլի հանդեպ: Այն ոչ միայն համարեցին իրենցը, այլև այն սահմանվեց որպես իտալական ժողովրդի պատմության հերոսական փուլ` արժանի վերականգնման: Էլիտան սկսեց համառորեն իտալացիներին հրամցնել թեզ այն մասին, որ իրենք անմիջական ժառանգն են Հուլիոս Կեսարի, Օգոստոս Օկտավիանոսի և մյուս հզոր պատմական դեմքերի, որ իրենց երակներում նրանց այրունն է հոսում, հետևաբար իրենք Աստծո և նախնիների հիշատակի առջև պարտք ունեն կատարելու` վերականգնել Իտալիայի երբեմնի փառքը: Այս կերպ էլիտան լուծեց նաև ազգի առաքելության հարցը, որը Պահպանողական հեղափոխության մեխանիզմի գլխավոր բաղադրատարրերից է:

Արիացին դու՛ ես

Իտալական ժողովուրդը տխուր անցյալ էր ունեցել ու ահավոր հեռու էր ազգ կոչվելուց: Հռոմեական կայսրության անկումից հետո, մինչ Գարիբալդի, իտալացիները զուրկ էին եղել միասնական պետությունից, միասնականության զգացողությունից անգամ, և այդ ավելի քան հազար տարիները որոշակի բացասական գծեր էին առաջացրել 20-րդ դարասկզբի իտալական ժողովրդի մեջ, ում և էլիտան ցանկանում էր վերափոխել: Նկատենք, որ իտալացիները ահավոր կերպով տուժել էին նաև ինկվիզիցիայի դարերի ընթացքում, քանի որ պապական իշխանությունը կենտրոնացած էր բուն Իտալիայում:
Քսաներորդ դարասկզբի շաղված այդ հանրությանը ցնցել կարելի էր միայն սարսափելիորեն բարձր, գրեթե անիրականանալի ու անհավատալի գաղափարով: Իտալական էլիտան որպես այդպիսին առաջադրեց հին հռոմեական ռազմական հզորության վերականգնումը, դա իրականացնելուն ունակ իտալացու կերպարի կերտումը:

Վեր հանվեցին հին հռոմեական արժեհամակարգը, հանրության կազմակերպման եղանակները, ռազմական խորհրդանիշներն ու անգամ ողջույնի ձևերը:
Իտալական ազգ ձևավորելն արագացնելու նպատակով մշակվեց ու հանրությանը ներկայացվեց վեհության դրդող ծագումնաբանություն: «Իտալացու մեջ հարկավոր է արթնացնել ռասայական պարզ, սուր զգացողություն, որը հնարավորություն կտա ոչ միայն գիտակցել ուրիշներից իր տարբերությունը, այլև բացահայտ առավելությունը»,- գտնում էին իտալական առաջնորդները: Իրենց համակարգված գործողություններով նրանք ջանում էին ոգի հաղորդել մարդկանց. «Ցանկանում ենք և դառնում ենք ավելի ու ավելի ռազմաշունչ ազգ: Չենք վախենում ասել` միլիտարիստական ազգ: Ավելին` մենք դառնում ենք ռազմիկների ազգ… Յուրաքանչյուր ոք իրեն պիտի զինվոր զգա, նույնիսկ նա, ով զինվորական համազգեստ չի կրում, այլ աշխատում է գրասենյակում, գործարանում, հանքում կամ դաշտում: Յուրաքանչյուրն իրեն պիտի զգա որպես մի մեծ բանակի զինվոր»:

Անհատականության վախճանը

Ինչպես ասացինք, դժվար ապրած դարերի ընթացքում բավականին թվով բացասական հատկանիշներ էին ձևավորվել իտալացիների մոտ: Դրանցից էր ինդիվիդուալիզմը, որը խանգարիչ ազդեցություն էր ունենում նորմալ հասարակության ձևավորման և ամուր պետության կայացման գործընթացների վրա:

Նկատենք, որ այս հատկանիշը հատուկ է նաև մեր ժողովրդին: Ժամանակին այն նկատել է նաև Շիրվանզադեն. «Ամեն մի հայ առանձին վերցրած, առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ` հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի իր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն, կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած, միմյանց միս ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերական հային: Եթե այդ եղավ, մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ, մենք կորած ենք, կամ էլ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր»:

Իտալական ժողովրդի էլիտան նկատելով դարերի բերած այդ թերությունը` նպատակ դրեց իր առջև չեզոքացնել այն: Նրանք ջանում էին ժողովրդին ներարկել այնպիսի հատկանիշներ, որոնք նա չուներ իր ինդիվիդուալիզմի պատճառով: Դրանցից հատկապես կարևոր էին կարգապահությունը և սերը դեպի կարգուկանոնը: Դրան օգնում էր այն բարձր առաքելության առկայությունը, որը հրամցվել էր էլիտայի կողմից և որին հասնել հնարավոր չէր լինի, եթե շարքային իտալացին շարունակեր թափթփված պահվածք դրսևորել ներքին կյանքում: Իր նպատակին հասնելու համար իտալական էլիտան քաղաքական տարրին համադրեց նաև ներքին կյանքի կազմակերպման ռազմական ուղղվածությունը, գտնելով, որ ռազմական ոճն ինքնին ենթադրում է ակտիվ դեպերսոնալիզացիա և հանդիսանում է սոցիալ-քաղաքական օրգանիզմի կայունության հիմնական գործոնը: Ռազմականացված հասարակության մեջ տիրող մթնոլորտը լրիվ հակառակն է բարգավաճող հասարակության հոգեպես խեղդող կլիմայի, որը ծնում է ընդվզումի բազմազան ձևեր:

Իտալական էլիտան համազգեստ հագցրեց պետական ծառայողներին: Դա նպատակ ուներ մի կողմից հաղթահարել չինովնիկական ոգին, մյուս կողմից սիրաշահել պետական ծառայողներին: Գորշ, չնախաձեռնող, պատասխանատվությունից ամեն կերպ խուսափող բյուրոկրատին հակադրեցին աշխատողի նոր պիտ, որի համար պետությանը ծառայելը մեծ պատիվ էր: Մյուս կողմից, հանրային գիտակցության մեջ բարձրացնում էին պետական ծառայողի դերը, ասելով, թե պետությանը ծառայել ամեն ոք չէ, որ կարող է, և որ դա անելու համար պիտի հատուկ տվյալներ ունենալ:

Պետությանը ծառայելը հավասարեցվեց բանակում ծառայելուն, իսկ ահա համազգեստը պետական ծառայողի համար ունեցավ ծիսական իմաստ: Արդյունքում էականորեն բարձրացավ պետական համակարգի արդյունավետությունը:

Կորպորատիվ կառավարում

Քսաներորդ դարասկզբի իտալական էլիտան այն կարծիքին էր, որ դեմոկրատական համակարգը թերի է. նախընտրում էին, որպեսզի գոյություն ունեցող կորպորացիաները, ազնվականությունը, բանակը և հասարակության մյուս շերտերը ներկայացուցիչներ ունենան խորհրդակցական մարմնում (կորպորատիվ պալատ)` լուծելու համար համազգային խնդիրները: Նպատակահարմար չէին գտնում քաղաքականության ոլորտի մեծ մասնագետի և հասարակ քաղաքացու ձայների հավասարությունը:

Իտալական էլիտան ուներ մեկ առանձնահատկություն ևս` նրանց կարծիքով աջ շարժումն առանց մոնարխիստական գաղափարի զրկվում էր ձգողականության և բյուրեղացման կենտրոնից:

Կարևոր մի դրվագ ևս. նրանք գտնում էին, որ ազգի ապագան կախված է ոչ միայն գաղափարների և համակարգերի ընկալելիությունից, այլև անձ ձևավորող ազդեցությունից. նրանք խնդիր ունեին հատուկ ազդեցության միջոցով հասնել ընտրյալների նոր տիպի հայտնությանը:
Իսկ սա ոչ թե նորամուծություն էր, այլ ընդամենը հին արիական մի լեգենդի վերակենդանացում. տենդ, որով բռնված էր քսաներորդ դարասկզբի Եվրոպան:

Դեռ մի բան էլ ավելի

Ամենևին նպատակ չունենք գնահատել կամ վերագնահատել Իտալիայի ու նաև Եվրոպայի պատմության այդ փուլը. մեր խնդիրն է պարզել, թե ի՞նչ արդյունք տվեց պահպանողական հեղափոխության մեխանիզմի կիրառումը և, անկախ դեպքերի և իրադարձությունների հետագա զարգացումներից, չենք կարող չխոստովանել, որ իտալական էլիտան հանրության վերափոխման առումով ուղղակի չտեսնված հրաշք գործեց:

Սակայն նրանց կողմից արվածը մանկական պարզունակ մի խաղ է այն հրաշքի հանդեպ, որն իրականացրեց մեկ այլ ժողովրդի էլիտա` հիմք ընդունելով հանրության վերափոխման իտալական փորձը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում