Lionsgate կինոստուդիան YouTube-ում հրապարակել է «Սոված խաղեր. Ճայ-ծաղրասարյակ. Մաս 2» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը։ Ֆիլմը վարձույթ դուրս կբերվի նոյեմբերի 20-ին։ 2-րոպեանոց հոլովակում հայտնվում են ֆիլմի գլխավոր հերոսները՝ Ջենիֆեր Լոուրենսը, Ջոշ Հաթչերսոնն ու Լիամ Հեմսուորթը։
Վերջին ֆիլմում հեղինակները կպատմեն հետապոկալիպտիկ երկրում ապստամբության մասին։ Գլխավոր հերոսուհի Քիթնիս Էվերդինը (Լոուրենս) հանդես է գալիս որպես հեղափոխության հրահրող։
Ֆիլմաշարը հիմնված է Սյուզեն Քոլինզի համանուն գրքի եռերգության վրա։










































