ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկայի կենտրոնը հաղորդել է, որ մանրամասն ուսումնասիրում է թռչնագրիպի նոր տեսակը:
A-H7-N9 գրիպը բռնկվել է Չինաստանում, որի հետևանքով Շանհայում մահացել է հինգ մարդ: Հետազոտողները ենթադրում են, որ վիրուսը չի կարող փոխանցվել մարդուց մարդու:
Շանհայի իշխանությունների հաղորդմամբ՝ քաղաքում վիրուսը հայտնաբերվել է թռչունների շուկայում:







































