Հունաստանի կառավարությունը մտադիր է բարձրացնել թանգարանների և ճարտարապետական հուշարձանների այցելությունների տոմսերի գները, որպեսզի լրացնի բյուջեի կրած վնասները` մասնավոր կրթության ոլորտում ԱԱՀ-ի վերացումից հետո: Այդ մասին հայտարարել է մշակույթի նախարար Արիստիդիս Բալտասը, հայտնում է RIA Novosti-ն:
Նախօրեին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խոստացել էր մասնավոր կրթության ոլորտում վերացնել ԱԱՀ-ն, սակայն նշել է, որ հարկավոր է դա փոխարինել համարժեք այլ փոփոխություններով:
Դրան համարժեք լուծում կարելի է գտնել մշակույթի նախարարությունում, հայտարարել է Բալտասը և ավելացրել, որ հումանիտար ճգնաժամից տուժած մարդիկ չպետք է կտրվեն մթակույթից, և որպես ամենաաղքատների աջակցություն, կարելի է ավելացնել նաև թանգարաններ և ճարտարապետական հուշարձաններ անվճար մուտքի հնարավորություն:










































