Պիտսբուրգի բնակիչը, ով հերթ է կանգնել անվճար կարկանդակների համար, չսպասելով իր հերթին՝ որոշել է ինքնուրույն տիրանալ դրանց։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել Cake Boss խոհարարական հեռուստաշոուի շեֆ-խոհարար Բադդի Վալաստրոյի քաղցրավենիքների հերթում։ Ուիլքամ Դևենպորտը մոտեցել է պահեստին ու վերցրել բաժանման ենթակա 4 կարկանդակ, որի գինը կազմել է յուրաքանչյուրը 27 դոլար:
Նկատելով տղամադուն՝ ոստիկանությունը ձերբակալել է նրան: Վերջինս ներողություն է խնդրել ու հայտարարել, թե գողության պատճառն ալկոհոլի օգտագործումն է:
Դեպքը մեծ վրդովմունք է առաջացրել իրենց հերթին մի քանի ժամ սպասող մարդկանց շրջանում:
Հայտնի չէ՝ Դևենպորտը կալանավորված է, թե՝ ոչ:









































