Օրեգոնի Umpqua Community քոլեջում 9 մարդու սպանած հրաձիգը մահվանը նախորդած մանիֆեստում գանգատվել է աղջկա բացակայությունից: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Բացի դրանից՝ 26-ամյա Քրիս Հարփեր Մերսերը կարծել է, որ իրեն խելագարներ են շրջապատում: Այս մասին անանունության պայմանով պատմել է հետաքննության ընթացքին ծանոթ աղբյուրը:
Մարդասպանի թողած ուղերձը պաշտոնապես դեռ չի հրապարակվում:








































