ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն այս շաբաթվա վերջում հնարավոր է հայտարարություն անի ԱՄՆ նախագահի իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ: Այդ մասին գրում է Politico-ն:
Բայդենի առաջադրման մասին խոսակցությունները տարածվել են Դեմոկրատական կուսակցության ֆավորիտ, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դժվարությունների ֆոնի վրա: Քլինթոնը մինչ այժմ գլխավորում է մրցակցության վերաբերյալ հարցումների շրջանում: Սակայն, նրա հեղինակությունը վախի և սկանդալային իրավիճակների ֆոնի վրա ժողովրդավարների շրջանում մի քիչ ընկրկել է:









































