Չելյաբինսկի մարզում դպրոցականը դանակահարել է մորը, և ծանր վիրավորել է հորը այն բանից հետո, երբ նրան արգելել են խաղալ համակարգչային World of Warcraft խաղը, գրում է gazeta.ru-ն:
Նախնական վարկածի համաձայն՝ դպրոցականը դասերից հետո տուն է վերադարձել, ծնողները, տեղեկանալով, որ նա երկուս է ստացել, արգելել են զբաղվել համակարգչով: Դա էլ պատճառ է դարձել, որ անչափահասը վերցնի խոհանոցային դանակը և սպանի մորը: Երբ տուն է վերադառձել հայրը, որդին նրան նույնպես դանակի մի քանի հարվածներ է հասցրել: Հայտնում են, որ հոր վիճակը ծայրահեղ ծանր է:
Անչափահասի խոսքերով՝ միջադեպից հետո ցանկացել է ինքնասպան լինել: Դեպքից որոշ ժամանակ անց նրան գտել են լճի ափին:







































