Բելգորորդի մարզի նահանգապետ Եվգենի Սավչենկոն կարգադրել է մոտ ժամանակներս մարզի կենտրոնի կենտրոնական փողոցներում տեղադրել պարկոմատներ՝ կայանատեղիներում կարգուկանոնի հաստատման համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այդ կարգադրությունը տարածաշրջանի ղեկավարը հանդիպման ժամանակ տվել է տեղեկատվական համակարգերի մշակմամբ զբաղվող, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացուցիչներին: Սավչենկոն առաջարկել է մշակել ավտոկայանատեղիների ավտոմատ վճարման համակարգ՝ տեղեկացման հնարավորությամբ: Այդպիսիք արդեն գործում են Մոսկվայի կենտրոնում:
Նահանգապետը հավելել է, որ դա կարող է շահավետ բիզնես լինել, սակայն նախագիծն առաջին հերթին կարևոր է կենտրոնական փողոցները խցանումներից թեթևացնելու համար:
Վճարի չափը կլինի փոքր: Նահանգապետի խոսքով՝ ներկայում իրենք ունեն ավտոկայանատեղիներ, սակայն դրանք դատարկ են, քանի որ վարորդների համար հեշտ է իրենց մեքենաները փողոցում ինչ-որ տեղ կանգնեցնելը:









































