ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ապրիլի 4-ին Տերտերի և Աղդամի շրջաններում՝ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում անցկացրած մոնիթորինգն անցել է առանց միջադեպերի: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Մոնիթորինգի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շփման գծից շարժվել են դեպի Մարտակերտ:
Հայկական կողմում մոնիթորինգն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Ժիրի Աբերլեն:
Ադրբեջանական կողմում այն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը և ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ֆինանսական վարչության ղեկավար Ջոնաթան Ֆերաբին:
Ապրիլի 5-ին ԵԱՀԿ համանախագահները նախատեսում են զորքերի շփման գծից անցնել Բարդա:









































