Լիբանանյան Al Akhbar թերթի տեղեկացմամբ՝ ԴԱԻՇ խմբավորման գրոհայինները սկսել են տարհանել իրենց հարազատներին այն բանից հետո, երբ ռուսական ինքնաթիռները մի շարք հարձակումներ են իրականացրել ԴԱԻՇ-ի կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքայի վրա:
Նշվում է, որ գրոհայինների ընտանիքները տեղափոխվում են ԴԱԻՇ-ի կողմից վերահսկվող Իրաքի Մոսուլ քաղաք: Թերթի աղբյուրը նաև նշում է, որ ահաբեկիչների շրջանում խուճապ է:
Ահաբեկիչները նաև կրճատել են փողոցներում պարեկների թիվը և տեղափոխվել են քաղաքի բնակելի թաղամասեր՝ խուսափելու համար հետագա կորուստներից:







































