Ստամբուլի ոստիկանությունը անցկացնում է հատուկ գործողություններ թմրավաճառների դեմ, շաբաթ օրը գրել է թուրքական Sabah թերթը: Գործողության շրջանակներում կան ձերբակալվածներ, որոնց մասին չի հայտնվում:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ երկրում կուժեղացվի թմրամիջոցների դեմ պայքարը:
«Թմրամոլությունը համարվում է Թուրքիայի խնդիրներից մեկը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ իշխանությունը մտադիր է ավելացնել թմրամոլների բուժման կլինիկաների թիվը: Վարչապետը նշել է, որ երկրում թմրավաճառները կհամարվեն ահաբեկիչներ:
Այսօր Թուրքիայում կա թմրանյութերից կախված 48.374 դեռահաս:










































