ԱՄՆ Միչիգան նահանգից ֆերմեր Ջեյմս Բրիսթլը մեկ մետր երկարությամբ ոսկոր է հայտնաբերել, երբ իր ընկերոջ հետ ցորենի դաշտում փոս էր փորում դրենաժային խողովակի համար: Այս մասին հաղորդում է ABC-ն:
Բրիսթլը զանգահարել է Միչիգանի համալսարանին կից հնէաբանության թանգարան, որի աշխատակիցները պարզել են, որ ֆերմերն իր դաշտում գտել է մամոնտի բրդոտ և կոլումբիական տեսակների հազվադեպ հիբրիդ: Ներկա պահին հայտնաբերվել է հնագույն կաթնասունի ոսկորների 20 տոկոսը, այդ թվում՝ գանգը:
Ենթադրվում է, որ մամոնտը սատկել է 40 տարեկանում՝ 11-15 հազար տարի առաջ:







































