Եմենի կառավարությունը դադարեցրել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երկրի պետական հեռուստաալիքին:
Հավելյալ մեկնաբանություններ կամ պատճառներ չեն նշվել:
Ավելի վաղ, Բահրեյնի իշխանությունները հետ են կանչել Թեհրանից իրենց դեսպանին` իրանցի պաշտոնյաների կողմից, Բահրեյնի կարծիքով, ոչ բարեկամական արտահայտությունների մասին Պարսից ծոցի միապետության հասցեին:
Եմենի նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադին Իրանին բազմիցս մեղադրել է հութիներին աջակցելու մեջ, որոնց դեմ Եմենի կառավարությունն արդեն բավականին ժամանակ է պայքար է մղում:









































