Փարիզում ավարտվել է «նորմանդական քառյակի» հանդիպումը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը տևել է 4 ժամից ավելի:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում «նորմանդական քառյակի» հանդիպումն ամփոփող մամլո ասուլիս կանցկացնեն:
«Հանդիպումն ավարտվել է: Ասուլիսի դուրս կգան Մերկելն ու Օլանդը»,- ասել է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
Նշենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Պյոտր Պորոշենկոն ու Վլադիմիր Պուտինը հանդիպման ավարտից հետո լքել են Ելիսեյան պալատը:






































