Ճապոնիայում հաջող փորձ է կատարվել, որը, ըստ կենդաբանների, լույս կսփռի մեր մոլորակի վրա օրգանական կյանքի ստեղծման գործընթացի վրա: Այս մասին հայտնում է Poрular Science կայքը:
Գիտնականները նշում են, որ լաբորատորիայում արհեստականորեն ստեղծված այսպես կոչված՝ պրոտոբջիջները կարող են վերարտադրվել: Ավելին՝ դրանք կարող են ինքնուրույն համալրել իրենց էներգոպաշարները: Հետազոտողների խոսքով՝ իրենք 3 «սերնդի» ընթացքում ուսումնասիրել են այդպիսի միկրոկառուցվածքների «կենսագործունեությանը»:
Պրոտոբջիջների բաղադրության մեջ կան ԴՆԹ մոլեկուլներ և սպիտակուցներ, որոնք «փաթեթավորված են» լիպիդային մեմբրանների մեջ: Ըստ հետազոտողների՝ պաշտոնապես այդ կառուցվածքները դեռ չի կարելի կենդանի անվանել, սակայն դրանց կազմում ԴՆԹ-ի առկայությունը դրանց հնարավորություն կտա «բարենպաստ պայմանների դեպքում» բազմացում սկսել: Մոդուլավորելով միջավայրի թթվայնությունն ու այլ պայմաններ՝ ճապոնացիներին հաջողվել է պրոտոբջիջներին ստիպել սկսվել կիսվել:
Գիտնականները վստահություն են հայտնել, որ ստեղծված մոդելը ստույգ նմանակում է գործընթացներ, որոնք տեղի են ունեցել հին Երկրում առաջին կենդանի էակների ձևավորման և բազմացման ընթացքում:








































