Google-ի ինքնակառավարվող մեքենաների ավտոպարկը շարունակում է արագորեն ընդլայնվել։ Վերջին 4 ամիսներին առանց վարորդի մեքենաների թիվը, որոնք Կալիֆոռնիայի ճանապարհներին երթևեկելու թույլտվություն են ստացել, մեծացել է 3 անգամ։ Այս մասին հայտնում է 3dnews-ը։
Կալիֆոռնիայի տրանսպորտային միջոցների դեպարտամենտի տվյալներով՝ Google-ն ունի 73 ինքնակառավարվող մեքենաների համար լիցենզիա, մինչդեռ մայիսին լիցենզիաներ են եղել միայն 23 ռոբոտ-մեքենաների համար։ Նահանգի օրենսդրությամբ՝ լիցենզիա է պահանջվում յուրաքանչյուր նման մեքենայի համար։







































