Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում Հերացու փողոցում թիվ 5 հասցեի դիմաց 64-ամյա Նորայր Մեջլումյանը իր վարած Volvo մակնիշի 34 D 001 AM համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ըստ կայքի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, ով երիտասարդ տղա է, տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Բելառուսի Հանրապետության դեսպանատան հաշվեկշռում և սպասարկում է Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով դեպքի պահին եղել է ավտոմեքենայում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: