Սպիտակ տունը կարծում է, որ Ռուսաստանը Սիրիայում ավիահարվածներ է հասցնում այնպիսի շրջաններում, որտեղ չկան կամ գրեթե չկան ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) գրոհայիններ, հաղորդում է Rosbalt-ը:
«Ռուսական ռազմական օպերացիաների մասին տվյալներն այնպիսին են, որ չնայած նրանց հայտարարություններին, թե իրենք կենտրոնացած են ԴԱԻՇ-ի վրա` իրականում կենտրոնացած են ռազմական օպերացիաների վրա այնտեղ, որտեղ քիչ են ԴԱԻՇ-ի գործող ուժերը, եթե դրանք առհասարակ այնտեղ կան»,- հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ողջունել Ռուսաստանի մասնակցությունը ԴԱԻՇ-ի դեմ օպերացիային:








































