Ռուսաստանն այժմ զգալի հիմունքներով չի միանա ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ նոր մարտակոչերի և սպառնալիքների դեպարտամենտի տնօրեն Իլյա Ռոգաչևը, հաղորդում է RIA Novosti-ն:
Նրա խոսքերով՝ կոալիցիան պետք է գործի՝ հետևելով միջազգային իրավունքին, ինչն այժմ առկա չէ:
«Կա՛մ առկա է այն պետությունների համաձայնությունը, որոնց տարածքում կիրառվում են զինված ուժերը, կա՛մ պետք է լինի ՄԱԿ-ին Անվտանգության խորհրդի թույլտվությունը: Սիրիայի տարածքի վերաբերյալ այդ կոալիցիան չունի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդը: Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Ռոգաչևը:
Նա նշել է, որ միավորման հավանականությունը տեսականից ավելին չէ, քանի որ ռուսական կողմի համար «բարդ է ընդունել այն սկզբունքները, որոնց հիման վրա գործում է կոալիցիան»:









































