Հայտնի դերասան Թոմ Կրուզը վաճառել է Հոլիվուդի իր առանձնատունը, հայտնում է Stars Life-ը:
Տան համար 2 տարի նոր տեր են փնտրել: Հոլիվուդյան բլուրների վրայի առանձնատան արժեքը կազմել է 11,4 մլն դոլար: Դա 2 միլիոնով պակաս է նախապես հայտարարված գնից:
Առանձնատանը կա 3 մեծ ննջասենյակ՝ բարձր առաստաղներով ու լոգասենյակներով, խոհանոց, ընդարձակ հյուրասենյակ՝ մեծ բաց բուխարիով:
Այգում կա լողավազան և տեռասա, համտեսի սրահով գինու մառան: Տարածքում կա նաև հյուրատուն 4 ընդարձակ ննջասենյակներով, լոգասենյակներով ու խոհանոցով:
Վերջերս Թոմ Կրուզը վաճառքի էր հանել իր ունեցվածքը Կոլորադոյում, որը նա գնել էր 90-ական թթ., երբ ամուսնացած էր Նիկոլ Քիդմանի հետ: Այդ անշարժ գույքը նա գնահատել է 59 մլն դոլար:







































