1990թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 45/106 բանաձևով որոշել է հոկտեմբերի 1-ը համարել Տարեց մարդկանց միջազգային օր: Այս մասին գրում է Calend-ը:
Տարեց մարդկանց օրը նախ նշել են Եվրոպայում, ապա ԱՄՆ-ում, իսկ հետո արդեն՝ 1990-ականների վերջին, ամբողջ աշխարհում: Տարեցների օրը հատկապես մեծ թափով նշվում է սկանդինավյան երկրներում: Այդ օրը շատ հեռուստա և ռադիոծրագրեր հաղորդումներ են հեռարձակում՝ հաշվի առնելով տարեցների նախասիրությունները: